Նիկոլ Փաշինյանը այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում, նրան ուղեկցում են անվտանգության ճամպրուկներով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, աշխատակազմի անդամներ, որոնք աշխատանքային ժամին վարչապետի պաշտոնակատարի հետ այցելել են Արարատի մարզ և նույն մարդիկ, որոնք ներկայանում են որպես Փաշինյանի համակիրներ, տարբեր համայնքներում ուղեկցում են նրան այդ թվում՝ Մրգահովիտ, Արտաշատ և այլ համայնքներ:
Tert.am-ի թղթակցի աշխատանքը Արարատի մարզում պարբերաբար խոչընդոտել են, ոստիկանության ծառայողները նշել են, որ նրանք ծառայություն են իրականացնում և ցանկացած խոչընդոտի համար պետք է դիմեն ոստիկանության բաժին և մեկ նկարահանման ժամանակ լրագրողի ձեռքից վերցրել են հեռախոսը և տարել:
Լրագրողը դիմել է ոստիկանության աշխատակիցներին, նրան վերադարձրել են հեռախոսը և ասել, որ կարող է հաղորդում ներկայացնել այդ մասին, ինչից լրագրողը հրաժարվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը