Բոլոր հանգամանքները, առանձնահատկությունները հաշվի ենք առնելու: Եթե տեսնենք, որ օբյեկտիվորեն անհրաժեշտությունը չկա կամ մենք ունենալու ենք խնդիրներ, մեր ծրագրերն ըստ այդմ կվերափոխենք։ Այս պահի դրությամբ պլանավորում ենք հանդիպել Շիրակի մարզի ընտրողների հետ՝ ներկայացնելու խնդիրները, պատասխանելու հարցերին: Եթե լինեն այլ մոտեցումներ, մենք արդեն կքննարկենք։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ ի պատասխան հարցին, թե Խծաբերդում գերեվարված տղաների ծնողները հայտարարել են, որ Շիրակի մարզում չլինի ընտրարշավ, ինչպե՞ս եք պատկերացնում նման պայմաններում այնտեղ քարոզարշավը:
Գևորգյանը նշեց, որ տարբեր վայրերում նախատեսում են և դահլիճային, և բացօթյա հանդիպումներ:
«Հանդիպել եմ մեր մարզային ակտիվների հետ, մեր գործընկերները, տարօրինակ է, բայց նախընտրում են դահլիճային հանդիպումներ, այդպես հնարվոր է լինում հարց ու պատասխանի ձևաչափով անմիջական շփում ունենալ դաշինքի ներկայացուցիչների, ղեկավարների հետ»,- ասաց Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը