ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 31-ին Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։
Քաղաքացիների հարցերը վերաբերել են Գյումրիում դեռևս տնակների առկայությանը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, անվտանգային խնդիրներին, ընտրություններին մասնակցությանն ու կապիտուլյացիայի համար պատասխանատվությանը և այլ հարցերի։
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ շտաբային աշխատանքներում ներգրավելու համար։ Նա վստահեցրել է, որ՝ ««Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերը շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբերից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով»։
Վահե Հակոբյանը նշել է, որ դաշինքի նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է տրվում Գյումրիին և, առհասարակ Շիրակին՝ թե՛ օդանավակայանի հարցով, թե՛ բիզնես հարցերով։ «Բայց հիմա մեր գերխնդիրն է լինելու պարզապես չթողնել, որ ներկա ապաշնորհ իշխանությունը նորից, ընտրությունների միջոցով, մտնի խորհրդարան», - նշել է նա:
Հրապարակում ենք հանդիպման տեսագրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը