31 05 2021

Հրամանատար Ապարանցի Վլեն՝ ազատամարտիկի կեղծված անդամատոմսով կնոջ արկածների մասին



Խարդախությամբ ու շանտաժով դրամ շորթող կամ այսպիսի քրգործերով դատարաններում հայտնի դարձած ոմն Թերեզա Ասատրյանը, ով միջավայրերում ներակայնում է որպես լրագրող և ազատամարտիկ, պարզվում է՝ կեղծ փաստաթղթերով է մարտական ուղի ստացել: Ավելին՝ նա հասցրել է նաև կեղծ ազատամարտիկի փաստաթղթերով ԱՄՆ-ում դրամահավաք և օգնություն հավաքել և չի հասցրել հասցեատիրոջը: Այսպիսի տեեղկություն է հայտնել Yerevan.Today-ին ազատամարտիկ Ապարանցի Վլեն (հրամանատար Վոլոդյա Մաթևոսյանը):

Նրա խոսքով՝ 30 տարի այս կինը իր անունով դռներ է բացել, շահագործել է մի շարք ազատամարտիկների, նրանց բար կամքը և հասել է հաջողությունների, այդ թվում՝ նյութական:

Բայց Ապարանցի Վլեին ավելի շատ բորբոքել է ազատամարտիկ ներակյացող այս տիկնոջ քաղաքական կեխտոտ խաղերի մեջ ներգրավվելը, հատկապես Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արատավորելու նրա փորձի վերաբերյալ բավական ուշագրավ տեղեկություներ է հայտնում:

Հիշեցնենք՝ Թերեզա Ասատրյանը Մամուլում վարկաբեկող հոդված հրապարակելու սպառնալիքի միջոցով դեռևս 2005-ին առաջին անգամ ձերբակալվեց՝ ԱԱԾ կողմից: Նա նոտարին դրդել էր տալ առանձնապես խոշոր չափի՝  3 հազար 500 դոլար կաշառք, սակայն նոտար Ազարյանը հայտնաբերելով լրագրողի կողմից խարդախություն կատարելու փաստը՝ մայիսի 23-ին հայտնել է ՀՀ ԱԱԾ:

Այս կինը Եկեղեցու, նախագահների ու հայտնի գործարարներին վարկաբեկող արշավներ է իրականացնում պարբերաբար, և ամեն անգամ նրա զրպարտիչ ելույթների հետևում են  դատական գործընթացներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ