Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են PARA TV-ի լրագրողին՝ նկարահանումներ իրականացնել Կութ գյուղում։
«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի Կութ գյուղ։ Այցի շրջանակում հանդիպել է քաղաքացիների հետ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր այցը լուսաբանում է նաև ուղիղ եթերով։
Մեր նկարահանող խմբին, սակայն, ոչ միայն արգելվել է այցը և քաղաքացիների հետ հանդիպումը լուսաբանել, այլև մուտք գործել Կութ գյուղ։
PARA TV-ն հրավիրում է լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը այս խնդրին և պահանջում է իշխանությունից չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ», - ասված է PARA TV-ի տարածած հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը