26 05 2021

Փաշինյանը հունիսի 1-ին իր ծննդյան օրը կնշի Փարիզում. Աղբյուր

Փաշինյանը հունիսի 1-ին իր ծննդյան օրը կնշի Փարիզում. Աղբյուր

Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ շաբաթ  մեկնել Ֆրանսիայի հանրապետություն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով:

Հունիսի 1-ին վարչապետի ուղևորությունը՝ դեպի Փարիզ, մասնավոր այցով կլինի, Yerevan.Today-ի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Մակրոնն է անձամբ հրավիրել նրան՝ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով:

Կձևակերպվի՞ արձակուրդ, թե՞, այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատարը կթաքցնի այցի իրական նպատակը ու կառավարական փաստաթղթերում այցը կհիմնավորի «աշխատանքային այցով», պարզ կդառնա առաջիկայում: Բայց առավել ուշագրավը այս պարագայում Փաշինյանի տոնական տրամադրությունն է՝ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող սարսափելիի ֆոնին, առավել ևս՝ որ երկրում նաև բուռն քաղաքական, ընտրական պրոցեսներ են ընթանում:

Մեր ինֆորմացիան հաստատելու համար դիմեցինք Կառավարության լրատվական ծառայությանը, նաև պարզելու, թե քանի օրով է նախատեսվում այցը Փարիզ և ինչ հիմնավորմամբ, սակայն լրատվականից մեզ հերթապահ նախադասությամբ արձագանքեցին՝ չհերքելով լուրը․ «Բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին պատշաճ տեղեկացվում է, այնպես որ հետևեք մեր հաղորդագրություններին»:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ