«Մաքսային քաղաքականության հիմնական իմաստն այն է, որ իր գործիքակազմով կարողանա պաշտպանել տեղական արտադրողին։ Մաքսային կարգավորումներով պետությունը պետք է կարողանա պաշտպանել տնտեսության գերակա ճյուղերը։ Եթե ԱՀԿ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունները թույլ չեն տալիս լրացուցիչ մեխանիզմներ կիրառել, ապա կան ներքին շուկայի պաշտպանության նկատմամբ հատուկ իրավիճակներ, երբ կարելի է մի քանի տարով որոշակի հարկատեսակներ մտցնել և հիմնավորել դրանք։ Իսկ հիմնավորումներ միշտ կարելի է գտնել։ Բացի այդ, ԱՀԿ-ն ինքը հիմա մեծ ճգնաժամի մեջ է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ կապված, և այդ կազմակերպության կանոններն ամեն քայլափոխին ոտնահարվում են։ Մենք ունենք այն գործիքակազմը, որով կարող ենք պաշտպանել մեր ներքին արտադրողին։ Բակց սա չի նշանակում, որ պետք է դառնանք սովետական մոդել, դրան վերադառնալը բացառվում է»,- բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը