Ընտրություններին ընդառաջ իշխանությունը մեծ քանակությամբ ՀՀ կեղծ անձնագրեր են տպում՝ գիշերային ժամերի։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անձնագրերի տպագրությունն իրականացվում է Անձնագրային վարչության ստորաբաժանումում՝ բացառապես գիշերային ժամերին և խիստ գաղտնիության պայմաններոմ:
«Բացի այդ «իմքայլականները» խոշորացույցով զննում են մահացածների ցուցակները, տվյալներ դուրս գրում, ինչպես նաև ակտիվ այցերի մեջ են համայնքային անձնագրային վարչություններ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները այս գործընթացը սկսել են մոտ մեկ ամիս առաջ՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարելուց հետո:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում հսկողության տակ վերցնել թեման»,-գրում է ալիքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը