Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների հարձակումը:
«Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, անհրաժեշտ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, որից հետո հարձակվողներից երեքը ձերբակալված են:
Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի, և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար»,-նշված է Պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը