Mediaport տելգրամյան ալիքը գրում է․
Տիգրան Ավինյանը ստում է. լուսանկարը ոչ թե Սև լճի տարածքից է, այլ դեպի Գորիս ընկած Սագի լճի հարակի փոքր լճակի մերձակայքից
Mediaport-ը պարզեց, որ Ավինյանի թիկունքին գտնվող լճակը բավականին հեռու է Սև լճից, որն արդեն չորրորդ օրն է ամբողջովին զավթված է թշնամու կողմից:
Ի դեպ, Ավինյանի հրապարակած լուսանկարից միտումնավոր կտրված է սարի գագաթը, որը զգալի ցածր է Իշխանասարի գագաթից:
Քարտեզի վրա նշել ենք Ավինյանի լուսանկարահանված վայրի և Սև լճի հեռավորությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը