15 05 2021

Ռուստամ Մուրադովն այսօր կմասնակցի Սյունիքի մարզ մտած ադրբեջանցիների հետ բանակցություններին. Մենուա Հովսեփյան

Ռուստամ Մուրադովն այսօր կմասնակցի Սյունիքի մարզ մտած ադրբեջանցիների հետ բանակցություններին. Մենուա Հովսեփյան

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը այսօր` մայիսի 15-ին, Սյունիքում կմասնակցի շարունակվող բանակցություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հավելելով, որ բանակցությունները սկսելու են 15:00-ից:

«Երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել, սպասում ենք այսօրվա բանակցություններին, որին մասնակցելու է նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ադրբեջանցիները Ակներ գյուղի վերեւի մաս են առաջացել, որի հետեւանքով Գորիս քաղաքն ընկնում է նրանց անմիջական նշանառության տակ»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ մարզի բնակչությունը վախեցած չէ, ուղղակի անորոշ վիճակի մեջ է գտնվում այս պահին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ