15 05 2021

Խոշոր ծավալի քարաթափում և ճանապարհի փլուզում՝ Մեղրիում․ Shamshyan.com

Խոշոր ծավալի քարաթափում և ճանապարհի փլուզում՝ Մեղրիում․ Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։

Փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթևեկությունը դադարեցվել է։

Մեղրիի Ճանշինի աշխատակիցներն արդեն աշխատանքներ են կատարում՝ հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։

Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավտոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։

Թափվել է մի քանի տոննա հող և քար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ