13 05 2021

Գիտաշխատողների աշխատավարձը կբարձրանա



Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ նախագծով նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտաշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ մինչև ՀՀ մասշտաբով այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ:

«Աշխատավարձի բարձրացումը կատարվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան պահանջների սահմանման համար:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ