12 05 2021

Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում․ Yerkir.am

Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում․ Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։

«Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-մեզ հետ զրույցում ասացին վարդենիսցիները։

Ակնկալում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանումը վարդենիսցիների անվտանգությունը խաթարող այս տեղաշարժի մասին»,- գրում է կայքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ