Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններին` հայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին` հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․:
Այսպիսով` մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից:
Կից ներկայացված հատակագծում կտեսնեք հավերժության սիմվոլը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշը:
Արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները:
Պուրակը հիմնվում է Երեւանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ:
Ժամկետների, տեղանքի և կազմակերպչական այլ հարցերի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +374 43 00 52 66 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը