Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել:
Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա:
Դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը:
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը