07 05 2021

Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են։

Աբովյանում, Արտաշատում, Վանաձորում եւ Հայաստանի այլ քաղաքներում վնասվում են գրքի գովազդները։ Ընդ որում, սրանք ուղղորդված վանդալներ են։ Մենք հստակ տիրապետում ենք, թե ովքեր են կատարողները, ուղղորդողները, կազմակերպիչները։

 Բոլոր այս տեղեկությունները պատրաստվում ենք փոխանցել ոստիկանությանը գույքի դիտավորյալ ոչնչացման եւ վնասման, ինչպես նաեւ բռնություն կիրառելու հրապարակային կոչերի հանցափաստերի հիմքով նյութեր նախապատրաստելու եւ քրեաիրավական ընթացակարգերով լուծելու համար։

Սա լուծվող հարց է, բայց իշխանական խմբավորման եւ նրա պարագլխի մաղձը չլուծվող է։

Վիժվածքների իշխանությունը շարունակում է իր արբանյակների միջոցով թույն արտաթորել հասարակության մեջ։ Սրանք այնքան մանրունք են, որ սարսափում են Նախագահի գրքից, նկարից, ստվերից, անգամ անունից։ Ձեզ համար լավ լուր ունեմ․ ձեզ բոլորիդ քիչ մնաց։ Պաստառը կվերականգնվի, բայց ձեր թարախը ձեր հետ կապրի ՔԿՀ-ում»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ