Մարդու իրավունքները՝ կենսաթոշակի նշանակում, աշխատանքային ստաժի հաշվարկում, հաշմանդամության կարգի սահմանում և այլն, շարունակաբար խախտվում են սոցիալական ապահովության ոլորտում թերի վարչարարության պատճառով։ Այս մասին ԱԺ-ում տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ։ Անապահով ընտանիքների աջակցության ոլորտում առկա չեն անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունների պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Արդյունքում՝ չարաշահումների հայտնաբերելիս բացասական բեռը կրում է նպաստառուն»։
Պաշտպանը ներկայացրեց, թե անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով.
Մանրամասն՝ տեսնայութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը