Ինձ փոխանցել են միայն տուժող ճանաչվելու և քրեական գործ հարուցելու որոշումը, հարցաքննության չեմ մասնակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անի Գևորգյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին:
«Ես առանձանպես մեծ ակնկալիքներ չունեի, որ նույնիսկ գործ կհարուցվի, բայց փաստորեն հարուցվեց: Մենք ակնկալում էինք նաև, որ պետք է դիտարկվեր նաև մտերիմ անձանց սպառնալիք հնչեցնելու հետ կապված փաստը, որը մեր ընկալմամաբ հանցավոր գործողություն է, բայց ասացին, որ դա սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալման հարց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սոցիալական ցանցերով սպառնալիքներ էին հնչեցվել, տարածել էին մանկահասակ երեխայի լուսանկարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը