12 07 2024

Քանի որ մենք իշխանության հետ կապվող լրատվաիջոցների աշխատակիցներ չենք, սայլը տեղից չի շարժվում. Լրագրող



Լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանն ու Անի Գևորգյանը դատարանում հաղթել են ՔՊ աջակիցներին, ովքեր լրագրողների հասցեին վիրավորանքներ էին հնչեցրել 2023 թվականի հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին «անցանկալի» հարցեր տալու համար:

Լրագրողները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով դատական պրոցեսների ընթացքն ու առաջացած խնդիրները:

«Այն անձինք, ովքեր սոցցանցում, փողոցում մեզ այդքան ինքնավստահ կերպով վիրավորում էին, ինչ պիտակ ասես կպցնում էին, գոնե մեկ անգամ իմ գործով դատական նիստին չեն եկել: Այսինքն՝ այն, ինչ ասում էին ՔՊ-ական շրջապատի մոտ և այն ինչ ասում էին սոցցանցում, չեն կարողացել անել դատարանում»,- ասաց լրագրող Անի Գևորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ