03 05 2021

Թալանել են ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը

Թալանել են ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը

Մայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երեւանի բնակիչ Դավիթ Ալթունյանը եւ հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչեւ մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, մտել են ներս եւ մարզասրահից գողություն կատարել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հափշտակել են նոութբուքեր, գույք, բժշկական պարագաներ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Դ. Ալթունյանը աշխատում է ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ում՝  որպես տնօրեն, իսկ կենտրոնին պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ