«Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ լավագույն հարևանները չունենք՝ և՛ աջից, և՛ ձախից: Չափազանց կարևոր է երկրի պաշտպանողականության համար, անվտանգային միջավայրի ձևավորման համար ներքին կոնսոլիդացիան՝ առնվազն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս անվտանգությանը: Այս կոնտեքստում բոլորս, ես ձեր բոլորի դաշնակիցն եմ և հավատացնում եմ, որ եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի երևույթ կա, որը կարող է սպառնալ երկրի սահմաններին, ՀՀ քաղաքացուն, ձեր, իմ անվտանգությանը, մենք դրան պետք է արձագանքենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը