«Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել շուրջ 130 միավոր եկեղեցական համալիրներ». այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Շավարշ սարկավագ Այվազյանը: Նրա խոսքով՝ այն եկեղեցիներում, այդ թվում Դադիվանքի վանական համալիրում, որտեղ ռուս խաղաղապահների հսկողությամբ հոգևորականները ծառայություն են մատուցում, ադրբեջանական կողմից բախվում են դժվարությունների, և լարվածություն միշտ կա։ Ամեն դեպքում, ըստ սարկավագի, քայլեր են ձեռնարկվում , որպեսզի Ամարասի վանքում նույնպես իրականացվի հոգևոր ծառայություն, կատարվեն արարողություններ և կազմակերպվի ուխտագնացություն։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը