Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված են, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը