29 04 2021

Գյուղատնտեսության ոլորտի վրա մենք կարող ենք ասել՝ խաչ ենք քաշել․ նախարարության աշխատակից



Գյուղատնետսության ոլորտի վրա մենք կարող ենք ասել՝ խաչ ենք քաշել։ ՀՀ-ում գյուղատնետսությամբ զբաղվում է 30 տոկոսը։ Գյուղնախարարություն չունենք և համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը և դրանով արդեն ավելի մեծ խաչ է քաշում  գյուղատնետսության վրա։ Այս ամեն լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարության մարզային վարչության աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է։ Աշխատակիցները ակցիա են անում կառավարության մոտ։

«Մեզ երեկ չէ առաջին օրը գրություն է եկել, որ օպտիմալացվել ենք։ Հիմանվորումը՝ իբր մոնիտորինգ են արել, արդյունավետություն են գնահատել, դրա հիման վրա։ Թուրքամետ քաղաքականությունն է պատճառը, պարոն Վահան Քերոբյանը հենց սկզբում է ասել, որ թուրքական շուկա պետք է մտնենք»,-ասաց աշխատակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ