28 04 2021

Երկրի նկատմամբ անտարբերությունը կարող է բերել այն ամենին, ինչի միջով մենք բոլորս անցանք. Ռոբերտ Քոչարյան



«Ես քաղաքականությամբ երիտասարդ ժամանակ երբեք չեմ զբաղվել և Ղարաբաղի նախագահ չեմ դարձել քաղաքականությամբ զբաղվելով, այլ քանի որ առաջնորդում էի ազգային-ազատագրական շարժումը»: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա երկրի նկատմամբ անտարբերությունը կարող է բերել այն ամենին, ինչի միջով մենք բոլորս անցանք: Մի կողմ կանգնել, չնկատել, կարծիք չասել, չպայքարել, վերոջւմ այսպես կուտակային առումով մինուսները գումարվում են և ստանում են մի պրոբլեմ, որի անունը մինչև հիմա չեմ կարողանում արտաբերել: Իմ տպավորությունն այնպիսին է, որ մինչև հիմա էլ դրա հոգեբանական մեծ ճնշում է գործադրում մեր ժողովրդի վրա, իսկ երիտասարդությանը՝ լինել ակտիվ, պայքարել և պահաջատեր լինել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ