26 04 2021

ՊՆ-ն խնդրում է խուսափել «Եռաբլուրում» բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներից

ՊՆ-ն խնդրում է խուսափել «Եռաբլուրում» բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներից

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ