Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է․
Նիկոլ Փաշինյանն ԱԽՔ-ին Մոսկվա է գործուղել բիզնես դասով. միայն ավիատոմսի արժեքը 1 միլիոն դրամից ավելի է:
Mediaport-ը պարզեց, որ ապրիլի 26-30-ը Երևան-Մոսկվա-Երևան բիզնես դասի մեկ ավիատոմսի արժեքը 1 միլիոն 70 հազար դրամ է: Միչդեռ նույն ուղղությամբ սովորական ավիատոմսն արժե 250-300 հազար դրամ: Փաստացի, պետական պարտքի տակ կքած, հետպատերազմյա աղետի ու խայառակ սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող Հայաստանի հարկատուների հաշվին Նիկոլ Փաշինյանը էլիտար հաճույքներ է ապահովում իր թիմակիցների համար՝ իհարկե Հայաստանի ժողովրդի հարկերից գոյացող բյուջեի հաշվին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը