Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդկանց ճանապարհը փակել են և արգելում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, մինչև կապիտուլյանտը նկարվի, իջնի, նոր քաղաքացիները կարողանան հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Կարո՞ղ էր առավոտ շուտ գնալ ու չխանգառել մարդկանց հոսքին: Իհարկե կարող էր։
Կարո՞ղ էր արագ ու աննկատ կազմակերպել, որ մարդկանց բազմություն չկուտակվի սպասելով: Իհարկե կարող էր։
Կարո՞ղ էր ամբողջ տարածքը կաթվածահար չանել իր աննախադեպ անվտանգության միջոցներով ու ևս մեկ անգամ չընդգծել, որ ինքը շատ կարևոր մարդ ա: Չէ, չէր կարող։ Նախ, որովհետև վախենում ա իր ժողովրդից։ Երկրորդը՝ սա միակ միջոցն ա մնացել իր կարևորությունը ընդգծելու և բարդույթները հաղթահարելու համար։
Ինքնահաստատվում ա Ծիծեռնակաբերդում, ոնց որ Եռաբլուրում էր ինքնահաստատվում։ Որովհետև շիրիմները պատասխան չեն տա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը