«Ռազմավարությունը, որը մշակել էինք 2020 թվականին, փորձություններ է անցել: Հետպատերազմյան շրջանում շատ բաներ փոխվել են, բայց շատ բաներ էլ նույնն են: Ռազմավարությունը շարունակում է ակտուալ մնալ, բայց պետք է հասկանալ, որ ռազմավարության ցանկացած քննարկում հնարավոր է միայն ընտրություններից հետո, որովհետև այս պահին, եթե կանխատեսվում է ընտրություններ, ապա նոր ռազմավարություն մշակելը նպատակահարմար չէ, կարծում եմ նպատակահարմար կլինի մշակել դա ընտրություններից հետո»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը