Լիլիթ Գալստյանը գրել է.
Նողկալին որքան ուժ ունի խայտառակվում է, նվաստանում՝ արժեզրկելով Հայաստանի պետականության և հեղինակության վերջին փշրանքները։ Ինքը չի կարող կորցնել այն, ինչը երբեք չի ունեցել, ինքը չի կանգնում ոչնչի առջև, ինքն իր «հանձնառությունը» մինչև վերջ իրագործելու դիվային սևեռում ունի...
Կորցնում, խայտառակվում և փսորում ենք մենք՝ որպես ազգ և պետականություն։
Եվ սա՝ երկիրն արհավիրքի մատնածը, շարունակում է դավադիրին ու ստորաքարշին բնորոշ էությամբ՝ խլուրդաքայլ ու ստորաքարշ ամեն բան անել գիշերվա ու մթի քողի տակ…
Ալիևի ցինիկ ագրեսիան, մեր ինքնիշխանության դեմ իրական սպառնալիքներն անպատասխան թողած դավաճանը ներքին նվաճող է, սա որոշել է գիշերով «նվաճել» Սյունիքը։ Ու «նվաճումից» առաջ հրահանգել է մաքրել Սյունիքը նախկին ուժայիններից…
Զարմանալի զուգադիպությամբ այնտեղ են ԱՄՆ դեսպանն ու ՀՀ նախագահը։ Հավանաբար սահմանի մյուս կողմում էլ էրդողանն ու Ալիևն են…
Ու մինչ ռուսական պաշտոնական շրջանակները հերթական անգամ մերկացնում են ստախոսին՝ հաստատելով, որ Իսկանդեր չի գործարկվել, հետևաբար չի էլ պայթել Շուշիիում, մինչ ԵԽԽՎ-ում սրա ուսապարկերը հերթական անգամ դատարկ զրնգոցով են դրսևորվում, սրա գիշերվա այցից պայթում է Սյունիքը, արժանապատիվ սյունեցին…
Մարտական ֆիլմից ճիվաղի նահանջ հիշեցնող սրա այցն ու արկածները բոլորովին էլ չեն ուրախացնում․ սա արդեն երրորդ տարին շարունակվող ազգային ողբերգություն է, մեր բոլորի ողբերգությունը, մեր ապագան սևացնող ողբերգություն…
Ու պատմությունը կարձանագրի, որ պարտությունից վեց ամիս անց սա դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը