19 04 2021

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. կան վիրավորներ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 18-ին` ժամը 20:50-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, որտեղից  տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցում վիճաբանություն  է տեղի ունեցել  Երեւանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի եւ մի քանի՝ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց միջեւ, որի ժամանակ ոտքերով եւ մահակով հարվածներ են հասցրել Վարգես Չ.-ի , նրա եղբոր՝ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ.-ի մարմնի տարբեր  մասերին:

Վիճաբանության ժամանակ տուժածներից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցների ամբողջական ցանկը պարզելու, նրաց հայտնաբերելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ