Օգոստոսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ներկա է եղել նաև օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, որը հետո վերածվել քաշքշուկի ու այսօր քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները դրա համար այցելել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել են երգ՝ «Ոտ տակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, որի հետ է եղել նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ընդիմացել են ասելով․ «Մենք այստեղ, դուք ինչ որ գողական երգ եք պատվիրում։ Մենք կգնանք, նոր դուք ձեր երգը կպատվիրեք»։
Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը