19 04 2021

Երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Shamshyan.com

Երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Հակոբյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, ով կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ