15 04 2021

Սենսացիա. Նիկոլ Փաշինյանի «ախռանայի» պետի տեղակալը գրավոր ձևով զգուշացրել է դատարանին. Ռուբեն Մելիքյան

Սենսացիա. Նիկոլ Փաշինյանի «ախռանայի» պետի տեղակալը գրավոր ձևով զգուշացրել է դատարանին. Ռուբեն Մելիքյան

«Իկրայի գործով» այսօրվա դատական նիստը պարզապես սենսացիոն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է այս գործով անցնող Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում թուրքերի գերագույն գլխավոր սպասարկուի «ախռանայի» պետի տեղակալը ոչ միայն որպես վկա չէր ներկայացել դատական նիստին, այլև գրավոր ձևով դատարանին զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան։ Կրկնում եմ, գրավոր (!) ձևով դատարանին զգուշացրել էր ԻՐԵՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆՉԵԼ։

Սա բացարձակ լկտիություն է և Դատարանի ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Վախենում ե՞ք գալ դատարան ու դռնբաց դատական նիստում պատասխանել մեր հարցերին»:

Հիշեցնենք՝ 2020թ.–ի փետրվարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քանի որ  վերջինը  հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ իկրա է ուտում:

Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել՝ 2 մլն դրամ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ