13 04 2021

Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ

Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ

Ագարակի մաքսատան մոտակայքում զոդման աշխատանքների ժամանակ ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված 1976 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:38-ին։ Բաքում այրվել է կուտակված գազ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ