Վերջին տարիներին շատերն են նկատել, որ Երևանում քանդվում են նոր ասֆալտը և նորից ասֆալտապատում է իրականացվում: Ընդ որում նոր ասֆալտը առավել կարճ կյանք է ունենում, քան տարիներ առաջ արված:
ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով ապրիլի 7-ին տեխնիկական վերահսկողության մասնագետ Նարեկ Բունիաթյանը, ով մտերիմ հարաբերություներ է ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարաության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ: Նա որպես սրտացավ երևանցի և Հարությունյանի մտերիմ՝ խոհուրդ է տալիս, որպեսզի ասֆալտի որակը բարձրացվի և անհրաժեշտ քանակության բիտում լցվի, որպեսզի կարճ կյանք չունենա արված գործը:
Նարեկ Բունիաթյանի խորհուրդը ամենևին դուր չի եկել Գրիգոր Հարությունյանին: Նույն օրը նա իր մոտ է հրավիրում Բունիաթյանին և մի քանի հոգով դաժան ծեծի են ենթարկում վերջինիս: Հարությունյանը ծեծվողին բարկացած տեղեկացնում է, որ ինքը Փաշինյանի մտերիմն է և իր պես ոչնչությունները իրավունք չունեն իրեն ճանապարհ ցույց տալ:
Քաղաքապետարանի մեր աղբյուրների պնդմամբ սա առաջին անգամը չէ, երբ Հարությունյանը դաժան ծեծի է ենթարկում իր ճանապարհին դուրս եկողներին: Մեկ ամիս առաջ էլ քաղաքապետարանի մի աշխատակցի է ծեծի ենթարկել:
Ամբողջական այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը