09 04 2021

Որոշ ծնողների ասել էին եղեք օդանավակայանում, ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել․ Զոհրաբյան



Զարհուրելի է այն, որ որոշ ծնողների ասել էին եղեք օդանավակայանում, ծնողները տներում ուրախության սեղաններ են գցել։ Սա դեռ երկար վելուծելու խնդիր է։ Եթե պետությանդ հարգում են, պետության ղեկավարության հետ գոնե նվազագույն բանակցային ֆոն ապահոված է, գոնե պետք է ասեին՝ մի՛ թռեք Բաքու, ինչ-ինչ խնդիրներ են առաջացել: Բայց ինքնաթիռը գնում է Բաքու, այնտեղից դատարկ գալիս է, ու միջից իջնում են միայն ռուս խաղաղապահները կամ նրանց ղեկավարը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ Բաքվից դատարակ վերադարձած ինքնաթիռին:

Նրա խոսքով՝ այժմ տեղեկություններ են շրջանառվում, որ այդ ամենը հատուկ է արվում, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն այլ կարևոր իրադարձություններից. «Խոսակցություններ կան, որ էս ամենը արվում է՝ շեղելու համար Մեղրիով ինչ-որ չափագրումների խնդիր: Ես հիմա դիմում եմ Մեղրի համայքի ղեկավարին՝ զգո՛ւյշ, ուշադի՛ր, հետևողակա՛ն եղեք, իմացե՛ք՝ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Զգո՛ն եղեք, եթե էնտեղ տեսնեք՝ Մեղրիով ինչ-որ գծագրում են անում, ապա վստահ եմ, Դուք՝ որպես արժանապատիվ համայնքապետ, անպայմանորեն կարձագանքեք: Սա պետության ողբերգությունն է, երբ այսկերպ նվաստացնում են քո երկիրը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ