08 04 2021

ՊՆ-ում իրավիճակը գերլարված է. մի քանի գեներալ պատից թռնելով փախել է․ Մեդիապորտ



Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռնելով փախել են նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինվորների հարազատները շղթաներով ու մեքենաներով արգելափակել են ՊՆ շենքի ելումուտը՝ հայտարարելով, որ հոգնել են իշխանության ստերից և պահանջում են իրենց զավակներին:

Այս պահին ՊՆ շենքի մոտ են հավաքվում նաև գերության մեջ գտնվող տղաների հարազատները, որոնց իշխանությունն այսօր խաբել էր՝ խոստանալով, որ վերադարձնելու է ռազմագերիների նոր խմբի: Ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայնում, մինչդեռ դատարկ ինքնաթիռ էր վայրէջք կատարել:

ՊՆ շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք արգելում են նկարահանումներ անել:

Mediaport-ին հաջողվեց ձեռք բերել ՊՆ շղթայված դարպասների կադրերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ