07 04 2021

ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնակի աճել է

ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնակի աճել է

2020 թվականին, նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին  ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11.735 զանգ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ