06 04 2021

Այս սորոսականի լեզուն երկար է, քանի որ մինչև հիմա անպատիժ է մնացել

Այս սորոսականի լեզուն երկար է, քանի որ մինչև հիմա անպատիժ է մնացել

Zham.am-ը գրում է.

«Հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Պոզների հետ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին, զարմանալի մեկնաբանություններով է հանդես եկել։ Մարդը պաշտոնապես ներկայացնում է Սորոսի շահերը Հայաստանում, բայց հանդըգնում է գնահատական տալ, իբր ՀՀ երկրորդ նախագահը պետական շահը ստորադասում է իր անձնական շահին։ Սա չտեսված նագլիություն է, քանզի ով ով, բայց Դանիել Իոաննիսյանը նման գնահատականով հանդես գալ բարոյական իրավունք չունի։ Նորից նշենք, այս անձը ներկայացնում է հայտնի անդրազգային օլիգարխի շահերը։ Ընդորում, սույն հարաբերությունները փաստաթղթավորված են։ Այսինքն, Սորոսը պաշտոնապես աջակցում է Իոաննիսյանին։ Ավելին, Ջորջ Սորոսի շահերը ֆունդամենտալ կերպով հակասում են Հայաստանի պետական շահին, քանզի հայտնի է, որ այս օլիգարխի կոնկրետ նպատակներից է տարածաշրջանում հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն ու ուժեղացնել Թուրքիայինը։

 Եվ այս ամենից հետո սույն, փաստացի հակահայկական շահերը ներկայացնող անձնավորությունը, խոսում ու գնահատականներ է տալիս Ռոբերտ Քոչարյանին։ Մի մարդու, ով իր կենսագրությամբ է ապացուցել իր հավատարմությունն Արցախին ու Հայաստանի հզորացմանը։

 Բայց այս ամենում մեղավորը միայն Դանիել Իոաննիսյանը չէ, ոչ էլ, առավելևս, Սորոսը։ Այս ամենի մեղավորը հայ ժողովուրդն է ու Հայաստանի քաղաքական վերնախավը, ով հանդուրժել է, որ տարիներ շարունակ այս և նման անձնավորությունները հրապարակայնորեն գործեն Հայաստանում։ Այս ամենի համար հայ ժողովուրդը վճարեց ծանր գին։ ՄԵնք փաստացի կորցրեցինք Արցախի պետականությունը, ավելի, քան 15 հազար երիտասարդ զոհվեց ու վիրավորվեց։ Հայաստանի կորուստներն ուղղակի և անուղղակի ձևով գերազանցում են միլիարդավոր դոլլարներ։ Եվ այս ամենից հետո մենք դեռ հանդուրժում ենք, որ նման անձնավորությունները ոչ միայն ապրում են Հայաստանում, այլև հրապարակավ տեսակետներ հնչեցնում՝ ծաղրելով մեզ բոլորիս, ստուգելով մեր համբերությունը։

 Բայց պետք է նշել, որ եթե Իոաննիսյանն ու իր նմանները շարունակեն իրենց գործունեությունը Հայստանում, ապա վաղը մենք վճարելու ենք ոչ թե 5, այլ մեր երեխաների 50 հազար կյանքով։ Քանզի հայտնի փաստ է, որ մինչև որ մենք չհաղթահարենք մեր ներքին թշնամում, երբեք չենք դիմակայի արտաքին թշնամում։ Առավել ևս, որ չենք վաստակի խաղաղ ապրելու իրավունքն այս տարածաշրջանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ