06 04 2021

Հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն»

Հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն»

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից  առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 և 32 գրամ քաշերով կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ, երկու հատ ապակյա կոլբաներ, մեկ հատ ներարկիչ, նյութով լցված ապակյա տարա՝ «серебро серникислое» գրառմամբ: Բացի այդ, հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված դույլեր՝ հատակին նստվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ տանը տարաների մեջ առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են Երևան քաղաքի երեք բնակիչներ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ