31 08 2020

Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց «Ռոմա»

Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց «Ռոմա»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրեց վարձակալությամբ։ Նրա տրանսֆերն այլեւս չի պատկանում Լոնդոնի «Արսենալին», որը շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին։

«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու եւ ինձ վստահելու համար։

Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի եւ Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։

Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը եւ երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ