Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վերջին մեկ օրում մաքրվել է 10 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 17 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1900 հա տարածք, 583 կմ ճանապարհ, 1658 շինություն, այդ թվում՝ 30 սոցիական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 404 պայթյունավտանգ առարկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը