7or.am-ը գրում է․
«Հայոց ցեղասպանության տարելիցի օրվան ընդառաջ Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերն ագրեսիվ պրոթուրքական և պրոադրբեջանական քարոզ են իրականացնում։ Ամենօրյա ռեժիմով։
Նիկոլենց քարոզչությունն ասիմետրիկ է։ Որքան ագրեսիվ հակահայկական քարոզ ու քայլեր են իրականացնում թուրքերն ու ադրբեջանցիները, այնքան կեղծ խաղաղասիրական ու քիրվայական են դառնում Նիկոլենք։
Ակնհայտ է, որ ապրիլին 24–ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը թուրքերի հետ «հաշտեցման» գիծ է որդեգրել, ինչը գաղտնի պայմանավորվածության արդյունք է։ Հայաստանում առաջին անգամ թուրքական 5–րդ շարասյունը եկել է իշխանության, գործում է բացահայտ ու լկտի ձևով։
Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018–ի մայիսից հետո սորոսաթուրքական շրջանակները դարձան ՀՀ իշխանության փայատեր։ Հիմա այդ փայատիրությունը դարձել է դոմինանտ և օրակարգն ամբողջությամբ թելադրվում է Թուրքիայի կողմից։
Այդ օրակարգի շրջանակներում Նիկոլը քարոզում է քիրվայականության այն տխրահռչակ թեզն, ըստ որի՝ առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացման Հայաստանը զարգացման, ավելի ճիշտ՝ գոյատևման շանս չունի։ «Ժողովրդի» վարչապետն այնպիսի էնտուզիազմով ու ինտենսիվությամբ է քարոզում տերպետրոսյանական այդ թեզը, որ ակամայից հաստատում է պայմանավորված ու ծախած պատերազմի վարկածը։ Դավաճանության վառ ապացույցներից մեկն էլ թուրքական ագրեսիայից հետո ակտիվ պրոթուրքական գիծ որդեգրելն է։
Նիկոլենք հայտարարում են, որ պետք է վերանայել Թուրքիայի հանդեպ պատկերացումները, քանզի շանս է առաջացել բաց կոմունիկացիաներ ունենալու և լավ ապրելու համար։ Փաստորեն, Արցախի պետականությունն ու ավելի քան 5.000 զոհերն էին խանգարում, որ Հայաստանում լավ ապրեն։
Նիկոլն իր քարոզով հաստատում է, որ ինքը գիտակցված է հանձնել Շուշին ու տարել մեր երկիրը կապիտուլյացիայի, որպեսզի դրա դիմաց ստանա բաց կոմունիկացիաներ (չհաշված՝ 5 միլիարդ դոլարի պատմությունը)։
Այսպես շարունակվելու դեպքում Նիկոլը կարող է ապրիլի 24–ին ցավակցական ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին ու ներողություն խնդրել թուրքերից՝ նրանց այդ թեմայով տարիներ շարունակ անհարմարություններ պատճառելու համար։ Այդ ցավակցական տեքստն անձամբ Էրդողանին կարող է հասցնել քայլարած Աղազարյան Հովիկը, ում համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը զորայական արժեք ունի։
Էրդողանին ուղարկած ցավակցականին զուգահեռ Նիկոլը կարող է նաև Ալիևին շնորհավորել Արցախի տարածքները գրավելու առիթով և հույս հայտնել, որ Ադրբեջանը կթողնի, որ հայ խոպանչիներն իր տարածքով տեղափոխվեն Ռուսաստան աշխատելու և փող ուղարկելու, որպեսզի Նիկոլենք այստեղ այդ փողը օլիգարխիկ համակարգի միջոցով յուրացնեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը