16 04 2022

Երբ մենք էինք «Բայրաքթար» օգտագործում, անվանում էին «մահացու զենքեր», բայց Ուկրաինայում անվանում են «հրեշտակ». Ալիև

Երբ մենք էինք «Բայրաքթար» օգտագործում, անվանում էին «մահացու զենքեր», բայց Ուկրաինայում անվանում են «հրեշտակ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է ուկրաինական հակամարտության հետ կապված կեղծավորության համար։ Այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում անելով Ura.ru-ին։

Ալիևը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի էր օգտագործում, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենքեր»։  Սակայն այժմ, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այս անօդաչու թռչող սարքն անվանում են «հրեշտակ»։ «Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ»,- ընդգծել է Ալիևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ