29 03 2021

Ակցիայի մասնակիցները Հայաստանի ԱԽ շենքի դիմաց այրեցին Թուրքիայի դրոշը



«Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում չի ապրելու, նա և իր տեսակը արտագաղթելու են այս երկրից, նրանք այս երկրում հանգիստ չեն ապրելու: Թուրքիայի, Ադրբեջանի, մեր թշնամիների շահերը սպասարկող մարդիկ ՀՀ-ում հանգիստ չեն ապրելու, իմ պապերին ջարդողների շահերը, իմ հայրենիքը խլողների շահերը, հազարավոր հայ մարդկանց կյանքերը խլողների շահերը պաշտպանողները Հայաստանում հանգիստ չեն ապրելու»,- իր խոսքում նշեց Անվտանգության խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները նաև այրեցին Թուրքիայի դրոշը ՀՀ իշխանություններին ցույց տալու համար, որ Թուրքիան և Ադրբեջանը ազգային ինքնասիրություն ունեցող հայերի համար թշնամիներ են: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ