25 03 2021

Առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին. Ավետիք Իշխանյան

Առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է.

Ա՛յ քեզ հասարակություն

Հայաստանի, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, մշտապես հղումներ է անում ժողովրդավարական արժեքներին, հաճախ օրինակներ բերելով, իսկապես քաղաքակիրթ երկրների փորձին։ Իհարկե, կարելի էր համաձայնել նրանց հետ, եթե նրանք մինչև վերջ լինեին սկզբունքային իրենց «դավանած արժեքներին»։

Կարելի է նրանց հիշեցնել, նրանց կուռքի ստերն ու կեղծիքները՝ սկսած Աբաջյանի կեղծ պապիկից մինչև վերջերս Արագածոտնի մարզի կեղծ երեխաներն ու նույն իրենց կուռքի կողմից վճարված երկրպագուները։ Բառ առ բառ կարելի է հիշեցնել կուռքի ստերը, սկսած արագաչափերից, վերջացրած Սու-30- ի հետ կապված հորինվածքները։

Բայց, ուզում եմ հիշեցնել մեր «առաջադեմներին», իրենց սերտած «իրավական, ժողովրդավարական և այլ սկզբունքների» մասին։ Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել, իմ համոզմամբ պարզ հակասահմանադրական երևույթներին՝ ՍԴ-ի դեմ կազմակերպված հարձակումները, դատարանների շրջափակումը, պարտությունը։

Ողղակի, առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին․

-Ինչպե՞ս կվերաբվեր ձեր երկրպագած ժողովրդավարական երկրների քաղաքացիական հասարակությունը, իշխանությանը եթե․

1․ Գաղտնազերծվեր ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ հեռախոսային խոսակցությունը․ «Ուզես, չուզես, կալանք պետք է տաս»։

  1. Հանկարծ քրեական գործ հարուցվեր այն դատավորի նկատմամբ, ով փոխում է վարչապետի կողմից անցանկանալի անձի խափանման միջոց կալանքը։
  2. Պարզվեր, որ ԱԺ նախագահը հատուկ ծառայությունների գործակալ է։

4.Բացահայտվեր, որ վարչապետի խորհրդականը ուղղորդում է քննիչներին քրեական գործ կազմելիս։

  1. Վարչապետին չենթարկվող Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահի կնոջը «հրավիրում» են ՀՔԾ։
  2. Չի կատարվում վարչական դատարանի որոշումը։

7.Նույն վարչական դատարանի դատավորին «այցելում» է ԱԱԾ գործակալը։

Բնականաբար, ցանկն ամբողջական չէ։

Պատասխան․

Հարգելի , այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ձեր կողմից երկրպագված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրների, ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլև ողջ ժողովուրդը ոտքի կկանգներ և կպահանջեր կառավարության հրաժարականը։ ․․․Առնվազն․․․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ