Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն անցավ միաձայն՝ 112 կողմ ձայնով:
Նախագիծով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը։ Պատգամավորներն առաջարկում են փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Լրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը