24 03 2021

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

ՀՀ ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ մեկական պատգամավոր:

Նախագծի զեկուցողը Արկադի Խաչատրյանն էր, որը նշել էր, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ